Արցախի ՔԿ-ում WhatsApp-ի միջոցով խոշոր չափի հափշտակության քրգործը վարույթ է ընդունվել 6 հուլիսի 2022 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի WhatsApp հավելվածի միջոցով խոշոր չափի հափշտակության վերաբերյալ քրգործը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՔԿ-ն։ 480,000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով, ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22,026 եվրո հափշտակելու և Ս.Դ.-ին 11,134,338 դրամ գումարի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |