Լարսն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Սահմանին ՌԴ-ից Վրաստան մեկնողների մեծ հերթեր են![]() 6 հուլիսի 2022 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Օրական թողունակության պահանջարկը գերազանցված է 2-3 անգամ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա գծով գլխավոր վարչությունը։ «Գործում են բոլոր 13 անցակետերը։ Չնայած դրան, անցակետերում կուտակվում են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար տրանսպորտային միջոցներ։ Ուստի, Վրաստան մեկնող զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, որ սպասումը կարող է մինչև 24 ժամ տևել»,-ասվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում պատերազմի պատճառով զգալիորեն աճել է Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը։ Մաքսակետերը չեն հասցնում ժամանակին մշակել բեռնափոխադրումների հոսքերը, չնայած աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում մինչև մեկ ամիս սպասել անցակետում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |