ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Օրական թողունակության պահանջարկը գերազանցված է 2-3 անգամ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա գծով գլխավոր վարչությունը։
«Գործում են բոլոր 13 անցակետերը։ Չնայած դրան, անցակետերում կուտակվում են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար տրանսպորտային միջոցներ։ Ուստի, Վրաստան մեկնող զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, որ սպասումը կարող է մինչև 24 ժամ տևել»,-ասվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Ուկրաինայում պատերազմի պատճառով զգալիորեն աճել է Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը։ Մաքսակետերը չեն հասցնում ժամանակին մշակել բեռնափոխադրումների հոսքերը, չնայած աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում մինչև մեկ ամիս սպասել անցակետում։