Զասի ու Ասրյանի հանդիպմանը քննարկվել են ստեղծված վիճակում ՀԱՊԿ-ի հնարավոր հետագա միջոցները

Զասի ու Ասրյանի հանդիպմանը քննարկվել են ստեղծված վիճակում ՀԱՊԿ-ի հնարավոր հետագա միջոցները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է ՀԱՊԿ առաքելության հետ, հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է ստեղծված իրավիճակում կազմակերպության հնարավոր հետագա միջոցների ձեռնարկումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մանրակրկիտ քննարկվել է ՀՀ սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը։

Զասի գլխավորած պատվիրակությունը ՀՀ է ժամանել գնահատելու ստեղծված իրավիճակը, զեկույց նախապատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում լարվածության դեէսկալացիայի հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---