Պուտինն ու Ալիևը քննարկել են տրանսպորտային կապերի ապաշրջափակումը![]() 26 նոյեմբերի 2022 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը։ «Քննարկվել են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի վրա»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած հանդիպմանը, այն դրական է գնահատել։ Նա նաև հույս է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացվեն։ Վարչապետը նշել է, որ որոշակի ազդակներ է ստացել ՌԴ նախագահից Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասով։ «Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», - ասել է Փաշինյանը։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |