Վրաստանում նախկին զինծառայողը կրակել է անցորդների վրա․ 5 զոհ կա![]() 20 հունվարի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում նախկին զինծառայողն իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։ Դեպքը տեղի է ունեցել Սագարեջոյում, գրում է Sputnik Georgia-ն։ 48-ամյա տղամարդը կրակել է բակում եղած մարդկանց վրա, իսկ հետո նաև դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Զոհվածներից մեկը ոստիկան է, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հանցագործն ինքնասպան է եղել։ Միջադեպի ժամանակ տանը եղել է նաև նրա անչափահաս որդին, որը հեռացել է բնակարանից, երբ հայրը սկսել է կրակել։ Ավելի ուշ նա ուժայիններին հայտնել է, որ հոր արարքի պատճառը չգիտի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |