Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Australian Оpen-ի կիսաեզրափակիչ![]() 24 հունվարի 2023 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ Ավստրալիայի բաց առաջնության` Australian Open-ի կիսաեզրափակիչ է դուրս եկել։ Թենիսի Մեծ Սաղավարտի շարքի քառորդ կիսաեզրափակչում Խաչանովը մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Սեբաստյան Կորդայի հետ, որն աշխարհի 31-րդ թենիսիստն է։ Երկու սեթից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել հանդիպումը։ Խաչանովը հաղթել է 7:6; 6:3 հաշվով։ Կիսաեզրափակչում Խաչանովը խաղալու է Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Իրժի Լեխեչկա (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Australian Оpen-2023-ը կավարտվի հունվարի 29-ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |