ՀՀ կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարարը

ՀՀ  կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Հայաստան կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Նա պաշտոնական այցով ՀՀ-ում կլինի փետրվարի 7-8-ին։

Փետրվարի 8-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի նրանց մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին: 2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2011թ.-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---