Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Արցախում![]() 24 մարտի 2023 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 23-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցել Շուշիի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Շուշիի շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապհները քննություն են իրականացնում միջադեպի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ռուս խաղաղապահ զորակազմը ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Մարտի 19-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Տուժածներ չկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |