Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար![]() 17 ապրիլի 2024 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է AFP գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը կայացրել է «վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին», հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ելիսեյան պալատում մտադիր են պարզաբանումներ ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։ Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այդ կապակցությամբ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հայտնում է «Ազատությունը»։ «Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը», - ասված է հաղորդագրությունում։ Ֆրանսիայի ԱԳՆ -ն հավելել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Մարտին Ֆրանսիայի ԱԳՆ–ն մտահգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ իրավիճակի վերաբերյալ և կոչ էր արել այդ երկրի իշխանություններին հարգել խոսքի ազատությունը։ Բաքվում դա որակեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |