Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նպաստավոր է Կովկասի ողջ տարածաշրջանի համար 6 հունիսի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նպաստավոր կլինի Կովկասի ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլիի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները շարունակում են բանակցություններ վարել, միասին աշխատում են Լեռնային Ղարաբաղի հինախնդրի լուծման վրա: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են ունեցել Սանկտ-Պետերբուրգում: Մենք կարծում ենք, որ համեմատաբար կարճ ժամանակաշրջանում մեծ առաջընթաց է եղել հարցերի լուծման մեջ, որոնք վաղուց տարաձայնություններ էին առաջացնում: Կարեւոր է, որպեսզի նվիրվածություն պահպանվի հակամարտության կարգավորման գործին: Եվ ես տեսնում եմ այդ նվիրվածությունը»,- ասել է պետքարտուղարը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |