Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական ֆարսը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական ֆարսը

PanARMENIAN.Net - Բաքվի դատարանում շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործի քննությունը։ Դատարանում լսվել են այսպես կոչված տուժածների և նրանց իրավահաջորդների ցուցմունքները։

Երբևէ մարտական գործողությունների չմասնակցած և պատերազմի ժամանակ Արցախում չեղած Վարդանյանի գործով «տուժածները» պատմել են Արցախի տարածքում իրենց ստացած վիրավորումների և ռազմական իրադարձությունների մասին։

Օրինակ Սադիգ Մամեդալին տեղեկացրել է, որ ոտքի վնասվածք է ստացել Քելբաջարի ուղղությամբ հրետակոծության ժամանակ, գրում է Minval.az-ը։

Դատարանի նիստում ներկայացվել են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Վարդանյանի գործն առանձին է քննվում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---