Զախարովա․ Մոսկվայում ուշադիր հետևում են ՀԷՑ–ի և Կարապետյանի շուրջ իրավիճակին![]() 21 նոյեմբերի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին, որը ստեղծվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ։ Նա հավելել է, որ «արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունն այն հարցերից է, որոնք Մոսկվայի գերակայություններից են», գրում է ՏԱՍՍ–ը։ «Մոսկվայի ու Երևանի միջև ստեղծվել են նմանատիպ հարցերը քննարկելու միջկառավարական ալիքներ», – ասել է նա։ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին լիցենզիայից զրկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերին՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը (սեփականատերը Սամվել Կարապետյանն է): Իսկ նոյեմբերի 18-ին դատարանը Կարապետյանի կալանքը երկարացրել է ևս երկու ամսով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |