Կիբերանվտանգության օրենքով կպաշտպանվեն կրիտիկական ենթակառուցվածքները![]() 21 նոյեմբերի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կիբերանվտանգության մասին նոր օրենքի նախագիծը, որն ուղղված է Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով օրենքի հիմնական դրույթները, ճեպազրույցում նշել է, որ նախագիծը սահմանում է այն ենթակառուցվածքները, որոնք առաջնահերթ պաշտպանության կարիք ունեն, հայտնում է Radar Armenia-ն։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացում առանցքային է պետություն-մասնավոր համագործակցությունը։ «Նոր մարմինը կիբերպաշտպանական գործողություններ կիրականացնի այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգը կիբերհարձակումների կենթարկվի»,–ասել է նա։ Նախագիծը նախատեսում է նաև համապատասխան կառույցի ձևավորում, որը կունենա գործառույթ՝ հակազդելու և կանխելու պետական համակարգի դեմ ուղղված կիբերհարձակումները՝ ապահովելով անվտանգություն ինչպես պետական, այնպես էլ կենսական նշանակություն ունեցող մասնավոր կառույցների համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |