Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը![]() 9 դեկտեմբերի 2025 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,–ասվում է գրառման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |