Ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահը![]() 24 դեկտեմբերի 2025 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Վախթանգ Միրումյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի մայիսը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |