ՊՆ խոսնակը հերքել է ադրբեջանցիների անկանոն կրակոցների մասին լուրը![]() 24 դեկտեմբերի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈւ-ն անկանոն կրակոցներ է արձակել ՀՀ դիրքերի ուղղությամբ։ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է:Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում»,- գրել է նա: Ըստ շրջանառվող լուրերի, կրակոցները հնչել են Նախիջևանի ուղղությունից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |