Չեղարկվել է Կրասնոդար-Երևան չվերթը![]() 30 հունվարի 2026 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Azimuth» ավիաընկերության կողմից իրականացվելիք Կրասնոդար-Երևան թռիչքը չեղարկվել է։ Այդ են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Ըստ ժամանակացույցի՝ օդանավը Երևանում պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով ժամը 13:45-ին։ Սակայն չվերթը չեղարկվել է, և չեղարկման պատճառների վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել, հայտնում է Sputnik Արմենիան: Միաժամանակ, «Fly Dubai» և «Emirates» ավիաընկերությունների Դուբայ-Երևան չվերթերը ժամանելու են ուշացումով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |