ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարասի» մասնաճյուղի աշխատանքը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարասի» մասնաճյուղի աշխատանքը

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհի 34) և արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ։

Մասնավորապես՝

  • սննդի օբյեկտի պատերի մի հատվածը չի ունեցել հարթ մակերես և չի պատրաստվել անջրանցիկ ու չներծծող նյութերից,
  • առաստաղների որոշ հատվածներ չեն կառուցվել այնպես, որ կանխվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և տարբեր մասնիկների թափվելու վտանգը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը գտնվել է մաշված վիճակում, պատշաճ չի մաքրվել և ախտահանվել, ինչպես նաև չի պատրաստվել հարթ, հեշտ մաքրվող և քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---