Ադրբեջանից դիզելային վառելիքով 22 վագոն կուղարկվի ՀՀ![]() 14 ապրիլի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Ադրբեջանից 22 վագոն դիզելային վառելիք կուղարկվի Հայաստան: Նախատեսվում է նաև 4 վագոն պարարտանյութի տարանցիկ տեղափոխում Ռուսաստանից՝ Ադրբեջանի տարածքով, հայտնում է APA-ն: Ապրիլի 11-ին հայտարարվել էր, որ Ադրբեջանը 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկում Հայաստան և որ շարժակազմը բաղկացած է 15 վագոնից: 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանն առաջին անգամ Վրաստանի տարածքով 1218 տոննա A95 տեսակի բենզին է ուղարկել: հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |