Հայտնի է Միհրան Հարությունյանի մրցակիցը Երևանում կայանալիք AFS 1-ում![]() 15 ապրիլի 2026 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ապրիլի 19-ին Երևանում մասնակցելոեւ է խառը մենամարտերի AFS 1 մրցաշարին։ Նրա մրցակիցը կլինի տաջիկ մարտիկ, Ռուսաստանի և Տաջիկստանի ՄՄԱ չեմպիոն Մուհամմեդրասուլ Խասանովը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Մրցաշարն անցկացվելու է Tashir Arena-ում: 37-ամյա Խասանովը խառը մենամարտերում ունի 4 հաղթանակ ու 2 պարտություն, հայտնում է Factor.am-ը: Միհրան Հարությունյանը վերջին մենամարտը անցկացրել է հունվարի 31-ին Լոս Անջելեսում կայացած UNF 30 մրցաշարում, որտեղ միավորներով հաղթել է ամերիկացի Շեյն Տորեսին։ Հայ մարզիկը խառը մենամարտերում անցկացրել է 9 հանդիպում, որոնցից 7-ում հաղթել է, իսկ 2-ում կրել է պարտություն։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |