Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում․ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության![]() 20 ապրիլի 2026 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ին կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ։ Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի աճով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Փրկարար ծառայությունը խնդրում է ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |