Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

PanARMENIAN.Net - Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր։

Նրանք հավաքել են 8-ական միավոր և կիսել 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ տեղերը:

Հայ մասնակիցներից մրցանակային ցուցակում ընդգրկվել է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը նույնպես վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը։ Առաջնության ընթացքում նա լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումյանը կատարել է միջազգային վարպետի երկրորդ նորման։

Եվրոպայի առաջնության հաղթող է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները հետևյալն են՝ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր, Արսեն Դավթյան՝ 8 միավոր, Էմին Օհանյան՝ 7.5 միավոր, Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր, Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր, Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր, Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր, Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր, Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր, Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր, Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր, Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր, Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---