«Վեոլիա ջուր»․ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել

«Վեոլիա ջուր»․ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Բյուրեղավանում, որտեղ մարդիկ են հոսպիտալացվել աղիքային վարակի աշխտանիշներով, խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել, հայտնել է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

«Ընկերության Աբովյանի լաբորատորիան այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացրել է խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ րականացված քիմիական ուսումնասիրությունները, ներառյալ մնացորդային քլորի չափումները, ցույց են տվել, որ ցուցանիշները գտնվում են սահմանված նորմերի շրջանակում։ Նշվել է նաև, որ ջրի վարակազերծման գործընթացները իրականացվել և շարունակվում են պատշաճ մակարդակով։

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով հոսպիտալացվել է 11 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---