Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Գալստյանն ու Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ![]() 23 ապրիլի 2026 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը, ով առաջին անգամ է մասնակցել մեծահասակների մրցաշարին, պարտվել է Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտված գոտեմարտում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, նույնպես հաջող է հանդես եկել՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Վճռորոշ գոտեմարտում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացնող մարզիկի նկատմամբ։ Մինչև 20 տարեկանների 2025 թվականի աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանը ևս իր առաջին մասնակցությունն է ունեցել մեծահասակների պայքարում և նվաճել է բրոնզե մեդալ։ Վճռորոշ գոտեմարտում 72 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը հաղթել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո մրցող Ալեքսանդր Լյավոնչուկին»,- նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |