Պապիկյանը Կոբախիձեին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարները

Պապիկյանը Կոբախիձեին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, նրան փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։

Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։ Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը։

 Ուշագրավ
---