Լավրով. Եթե Փաշինյանը կարծում է, որ ՀՀ-ն հարստանալու է, թող ապահովի

Լավրով. Եթե Փաշինյանը կարծում է, որ ՀՀ-ն հարստանալու է, թող ապահովի

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը «նախատեսում է հարստանալ»։

«Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ծրագրում է «հարստանալ», ապա թող դա ապահովի»,- հայտարարել է Լավրովը` հավելելով, որ չի կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի արտահայտությունները, հայտնում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ Գառնիում անցկացված նախընտրական ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը չի վախենում հումքի գների հնարավոր աճից Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը մտադիր է հարստանալ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մինչ այդ հայտարարել էր, որ Ռուսաստանը նախազգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքների և ադամանդների մատակարարման համաձայնագրերի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը անդամակցի Եվրամիությանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---