Հոլիվուդի ուղիղ հեռուստաեթերում հանդիպելու են Ադամ Շիֆը եւ Քեն Խաչիկյանը

Հոլիվուդի ուղիղ հեռուստաեթերում հանդիպելու են Ադամ Շիֆը եւ Քեն Խաչիկյանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը հրավիրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանին հանդիպել Հոլիվուդի ուղիղ հեռուստաեթերում` ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում 252 բանաձեւն ընդգրկելուն ուղղված ջանքերի մասին բանավիճելու համար: Հեռուստաեթերը տեղի է ունենալու մարտի 28-ին Townhall ստուդիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ANCA Արեւմտյան բյուրոյից: Բյուրոյի նախագահ Աիդա Դիմեջյանի խոսքերով, հայկական համայնքը ակտիվ մասնակցություն է ունենալու բանավեճում: «Մենք հույս ունենք լսել կոնգրեսականներ Շիֆի եւ Շերմանի պատմություններն այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են բանաձեւի հաստատման համար եւ ԱՄՆ հեռուստադիտողների հարցերի պատասխանները»,- ասել է Դիմեջյանը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---