«Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարչի ցուցահանդեսը![]() 7 հունիսի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա` Չինաստան, Տիբեթ, Նեպալ, Հնդկաստան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված լուսանկարները: «Ես փորձում էի ցույց տալ գեղեցկությունն ամեն ինչում, քանի որ ամեն ինչ, լինի դա բնություն, երեխա, ժպիտ, աղոթք, ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Ես յուրահատուկ ուժ եմ գտնում աղոթքի և աղոթող մարդկանց մեջ` անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ցուցահանդեսում ներկայացված են սրբավայրերի և տարբեր երկրների աղոթող մարդկաց լուսանկարներ: Իմանիշին ավելացրեց նաև, որ Ճապոնիայում գտնվող իր հարազատ քաղաքը բնությամբ շատ նման է Հայաստանին և այստեղ նա հոգևոր արժեքներ է գտնում, այդ պատճառով շատ ուրախ է իր աշխատանքները Հայաստանում ներկայացնելու համար : ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |