Ձյուդոյի ֆեդերացիան մտադիր է զարգացնել այդ մարզաձևը Հայաստանում 1 սեպտեմբերի 2010 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցում բացվել է ձյուդոյի մարզադահլիճ: Բացման արարողության ժամանակ Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն ասաց, որ ֆեդերացիան մտադիր է զարգացնել ձյուդոն Հայաստանում և այն տարածված դարձնել պատանիների շարքում: «Սա կարևոր օր է մեզ համար, առաջին ուսումնական օրվանից սկսած երեխաները հնարավորություն կստանան ձյուդոյով զբաղվել և ապագայում դառնալ մեր երկրի հավաքականի անդամներ»,- ասել է Ավետիսյանը: Բացման արարողության ժամանակ ձյուդոիստներն առաջին դասարանցիների համար հանդես եկան ցուցադրական մարտերով: Իսկ Ռումինիայից ժամանած հատուկ հյուրը` սենսեյ Կիրիլա Ալեքսանդրոն վարպետության դասեր անցկացրեց ձյուդոիստների հետ: Դպրոցականները կմարզվեն Մեսրոպ Բարբարյանի և Աշոտ Մարտիկյանի գլխավորությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |