Բակո Սահակյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին12 դեկտեմբերի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահն ընդգծել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը կարևոր դերակատարություն ունի հանրապետությունում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Հանդիպմանն արծարծվել են նաև մատուցվող ծառայությունների սակագների իջեցմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն այս կապակցությամբ նշել է, որ սակագների մատչելիությունն ունի և սոցիալական, և տնտեսական կարևոր նշանակություն, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |