Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խստորեն նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին![]() 18 դեկտեմբերի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խիստ նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին: Գլխավոր շտաբի վեբ-կայքում զետեղված նախազգուշացման մեջ հիշատակվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն «Թուրքական պետությունը, երկիրն ու ազգը միասնական են ու անբաժան: Պետական լեզուն թուրքերենն է»: Բացի այդ, Գլխավոր շտաբը հավաստիացնում է, որ մտահոգությամբ է հետևում հանրության շրջանում երկրորդ պետական լեզվի մասին քննարկումներին, որոնք կարող են հանգեցնել թուրքական պետության հիմնադրման ու կառուցվածքի փիլիսոփայության արմատական փոփոխման: «Թուրքիայի զինված ուժերը միշտ սատարել են և կսատարեն թուրքական պետության անկախությանն ու ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու հանրապետությանը, ժողովրդական, միատարր ու աշխարհիկ պետությանը»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |