Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ազատել ընդդիմության հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին

PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում ենք, որ ադրբեջանական կառավարությունը երկրում պայմաններ ստեղծի հավաքների, խոսքի ու մամուլի ազատության համար»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը: Նա ընդգծել է, որ, ինչպես բոլոր այլ երկրներում, Ադրբեջանում ևս ԱՄՆ-ն հանդես է գալիս հավաքների ու խոսքի ազատության անհրաժեշտ պայմանների ստեղծման օգտին:

Նա հայտնել է նաև, որ կողմ է, որ Ադրբեջանում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձինք ազատ արձակվեն: «Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր ակցիաները խաղաղ լինեին»,-ասել է Բինը, հաղորդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---