Վանուատուի նոր կառավարությունը չեղյալ է համարել Աբխազիայի ճանաչման մասին նախորդ կառավարության որոշումը

PanARMENIAN.Net - Վանուատուի նոր կառավարությունը չեղյալ է հայտարարել Աբխազիայի անկախության ճանաչման մասին նախորդ կառավարության որոշումը: Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Վրաստանի ԱԳՆ Աֆրիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի երկրների բաժնի տնօրեն Զուրաբ Ալեքսիձեն: Նրա խոսքով, այսօր տարածվել է Վանուատուի նոր կառավարության մամլո հաղորդագրությունը, որի համաձայն, ներկայիս կառավարությունը չեղյալ է հայտարարում Աբխազիայի անկախության ճանաչման մասին նախորդ կառավարության ընդունած որոշումը: Այն մասին, որ խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը ճանաչել է Աբխազիայի անկախությունը, մայիսի 31-ին հաղորդել էր Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---