Մևլութ Չավուշօղլու. Պաղեստինին «ժողովրդավարական գործընկերոջ» կարգավիճակ շնորհելը կնպաստի երկրում ժողովրդավարական բարեփոխումներին![]() 3 հոկտեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինին «ժողովրդավարական գործընկերոջ» կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում: «Վաղը մենք կքննարկենք Պաղեստինի հետ համագործակցության ամրապնդման հարցը, ինչն անկասկած դրական ազդեցություն կունենա երկկողմանի հարաբերությունների վրա»,- հայտարարել է նա` միաժամանակ կարևորելով Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի առաջիկա ելույթը: Չավուշօղլուն նշել է, որ մարդկության իրավունքների համար ամենամեծ սպառնալիքը շարունակում է մնալ ահաբեկչությունը և դա պետք է «գնահատել որպես մարդկության դեմ հանցագործություն»: Հոկտեմբերի 3-ին աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում քննարկվելու են Եվրոպայի խորհրդի համագործակցության, արաբական աշխարհում ծագող ժողովրդավարության, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև միգրացիայի հարցերը: Հոկտեմբերի 3-ին վեհաժողովի բյուրոյում և մշտական հանձնաժողովում քննարկվելու են Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հետևելու արդյունքները: Հոկտեմբերի 6-ին Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ում, իսկ հոկտեմբերի 7-ին խորհրդարանականները քննարկելու են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |