Զեկույց. Հայաստանի բուհերում գրագողությունը համատարած բնույթ է կրում

PanARMENIAN.Net - «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Խաչմերուկ բանավեճային ակումբ» ՀԿ-ն իրականացրել է Հայաստանի բուհերում գրագողության պատճառների ուսումնասիրություն։ Այսօր ՀԿ նախագահ Տիգրան Մաթոսյանը լրագրողներին, բուհերի ներկայացուցիչներին, դասախոսներին ու ուսանողներին ներկայացրեց «Գրագողությունը հայաստանյան բուհերում. Ինչպե՞ս քանդել թնջուկը» զեկույցը։

«Շատ տարածված է գրագողություն երևույթը, որը թերևս ամենատարածված և անտեսված երևույթներից մեկն է։ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի մեջ է և պատրաստակամություն է հայտնել ստեղծել հետազոտական բուհեր։ Սակայն գրագողությունն ու հետազոտական բուհերը անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ գրագողությունը հեղինակային իրավունքի կոպիտ խախտում, ոտնահարում է»,- ասաց Տիգրան Մաթոսյանը։

Ուսումնասիրության մեջ ուշադրությունը դարձվել է հենց ներբուհական խնդիրներին։ Հեղինակները նշում են, որ բուհն ինքնին հզոր ներուժ ունի, և կարող է ինքնուրույն շտկել իրավիճակը՝ առանց սպասելու համակարգային փոփոխությունների։ Հետազոտության արդյունքում կատարվել են 40 դասախոսների հետ խորքային հետազոտություններ, 5 ուսանողական խմբերի հետ աշխատանք, մամուլի ուսումնասիրություն։

«Մենք ուսանողներին խնդրում էինք մտաբերել մի դեպք, երբ ուսանողը պատժվել է գրագողության համար։ Ի պատասխան ուսանողները պարզապես ժպտում էին, այսինքն՝ այդպիսի բան չկա»,- ասաց բանախոսը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---