Մեծ Բրիտանիայի դեսպան. Հայաստանում առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ամենաարդարը երկրի անկախության պատմության մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ամենաարդարը երկրի անկախության պատմության ընթացքում: Նման կարծիք Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Հայաստանը վերջին տարիներին գրանցեց զգալի առաջընթաց երկրում ժողովրդավարական սկզբունաքների հաստատման գործում», – նշեց դեսպանը: “Մենք ողջունում ենք ներքին քաղաքականությունում իշխանությունների թափանցիկության բարձրացումը, մասնավորապես, միկրոմակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի սկիզբը»: Նշված ենթատեկստում դեսպանը նաև ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արված հայտարրությունը ձեռնարկատիրության և քաղաքական գործունեության տարանջատման անհրաժեշտության մասին, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովում ձեռնակատերերի մեծ քանակը: «Ես հուսով եմ, որ կտեսնեմ նոր խորհրդարանը, հիմնված այդ սկզբունքի վրա, որը նշվեց Հայաստանի նախագահի կողմից»,- ընդգծեց նա: Լոնսդեյլի խոսքով, Մեծ Բրիտանիան շահագրգռված է արևտրային և տնտեսական ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ և աջակցելու է հասարակության ակտիվացմանը Հայաստանում առկա սոցիալական հարցերի լուծման գործում: Նա նաև նշեց, որ վիճակագրության տվյալներով Մեծ Բրիտանիա հայերի այցելությունների քանակը ամեն տարի ավելանում է 10 տոկոսով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |