Ուշադրության կենտրոնում
Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին

Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին

28 հունիսի
Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության և այդ գործընթացին նպաստելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Այդ մասին ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակով հարաբերությունների հետագա զարգացումը։ Այդ համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր, Միջին միջանցքը և այլն, հայտնում է APA-ն։ «Նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը, արդյունավետ և օգտակար խորհրդակցությունները երկու երկրների պատվիրակությունների միջև COP29-ի շրջանակում։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել COP29-ի հաջող անցկացմանը»,–ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Բաքու այցից առաջ Օ՛Բրայենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել էր, որ ուղերձներ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցելու՝ այն մասին, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը «Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, որը հուսով է իրեն կհարգեն, որպես գլոբալ լիդերի, քանի որ նրանք հյուրընկալում են COP29-ը, այլև ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրներն արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մեկ երթուղին անցնում է Վրաստանով Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,-ասել էր Պետդեպի պաշտոնյան։
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած
ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը
ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ
ԱՄՆ-ն մոտ $13 մլն–ի ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին
ԱՄՆ-ն մոտ $13 մլն–ի ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին Դա ուղղված է սահմանների անվտանգությունը մեծացնելուն
---