Նինո Բուրջանաձեն մեղադրել է Վրաստանի նախագահին զրպարտության համար

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Սահակաշվիլիի դեմ հայցով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` զրպարտության համար:



Մի քանի շաբաթ առաջ Սահակաշվիլին հրապարակայնորեն հայտարարեց, թե Բուրջանաձեն եւ նրա «Ժողովրդավարական շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը «ֆինանսական պարտավորությունների ունեն Ռուսաստանի առջեւ»: Կուսակցությունում դա ընկալվեց որպես պատվի, արժանապատվության եւ գործարար հեղինակությանը հասցված վիրավորանք, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:



Ապրիլի 9-ից ի վեր Վրաստանի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում Միխաիլ Սահակաշվիլու դեմ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---