Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Որպես ՍԾՏՀԿ նախագահող կարևորում ենք  տարածաշրջանային գործակցության ընդլայնումը

Փաշինյան․ Որպես ՍԾՏՀԿ նախագահող կարևորում ենք տարածաշրջանային գործակցության ընդլայնումը

11:53 AMT  07:53 GMT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ հանդիպմանը նշել է, որ որպես հուլիսի 1-ից կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ: Լազար Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։
Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է
Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,–ասել է նա
Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք
Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում
Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը
Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Evocabank-ն ամփոփել է 2023-ի տարեկան արդյունքները
Evocabank-ն ամփոփել է 2023-ի տարեկան արդյունքները Կայացել է Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։
---