2 հունիսի 2012 - 14:33 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության նոր կուրսը
Խոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է
Այս շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի գործող կառավարության վերջին նիստը, որի արդյունքում 4 նախարարներ հրաժարական են տվել, իսկ կառավարությունը լուծարվել է: Հրաժարական տված բոլոր նախարարները ԲՀԿ անդամներ են, ինչը իր հերթին կապված է կուսակցության` նոր կոալիցիայի մեջ չմտնելու որոշման հետ: Հրաժարական են տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, սպորտի և երիտասարդությա նախարար Արթուր Պետրոսյանը:

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի, երկրի վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանին կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին գործող կառավարության վերջին նիստի ժամանակ հաղորդել է ՀՀ վարչապետի պաշտոնը արդեն ժամանակավորապես զբաղեցնող Տիգրան Սարգսյանը:

«Սրան զուգահեռ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր պարտականությունները` մինչ կառավարության ձևավորումը»,-ընդգծել է նա:

Այնուհետև Հայաստանի կառավարությունը հաստատել է օրակարգը և սկսել հարցեր քննարկել: Այնուամենայնիվ, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի փորձագետները համոզված են, որ նոր կառավարության կուրսը լնելու է նախկինի շարունակությունը: Խոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է:

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հետևողական քաղաքականության դեպքում մինչև տարեվերջ կհաջողվի խուսափել դրամ/դոլար գծով խիստ ցնցումներից: Նշենք, որ ապրիլից սկսած ազգային արժույթն աստիճանաբար արժեզրկվում էր, որի փոխարժեքը վերջերս հատեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամի սահմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրման հարցին, ապա այդ հարցի վերաբերյալ բանակցությունները պաշտոնապես մեկնարկում են հունիսի 19-20-ին:

Իր հերթին Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն ասաց, որ Ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ հետ պայմանագրի կնքումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն հայկական բիզնեսի, այլ նաև հայ սպառողի վրա: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերվում է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հոդվածում նշել է, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանը պետք է լարված և մարակրկիտ աշխատաքներ տանի եվրոպական ստանդարտներ ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում տնտեսությունը պետք է էականորեն որոկապես փոփոխվի: Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանը միշտ էլ եղել է ԱՊՀ և «Եվրազես» մասշտաբներում տնտեսական կապերի խորացման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը:

Այսպիսով, պետության տնտեսության գոյատևման և նորմալ գործառնման հիմնական նախապայմանը, տնտեսական համագործակցության աշխարհագրության ընդլայնման առավելագույն հնարավորությունն է: Այս տեսանկյունից ԱՊՀ, «Եվրազեսի», հիմա արդեն ԵՄ հասարակարգի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները Հայաստանը պետք է դիտարկի որպես փոխլրացնող:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News