10 մայիսի 2014 - 10:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Արցախյան Հարություն. 1992-ի մայիսին Աստված հայերի հետ էր
Աստված հայերի հետ էր, որովհետև առանց Նրա օգնության մարդկանց համար ուժերից վեր կլինեին կամքի դրսևորման նման հրաշքները
Խոսքերը մեծ հաղթանակների մասին հատուկ ավանդույթ են, կարելի է ասել նույնիսկ էտիկետ: Այն ենթադրում է հանդիսավոր արտահայտություններ, վառ համեմատություններ, անկասկած, արժանի ու արդարացված: Ցավոք, տարիների հետ բառերի ճոխության ետևում գնալով ավելի դժվար է լինում ընկալել մարդկային շունչը: Հաղթանակը վերածվում է դրոշի, հսկաների մասին լեգենդի, խորհրդանիշի: Սակայն, խոսելով խորհրդանիշների մասին, մենք պետք է աշխատենք հավատարիմ մնալ մեր զգացմունքներին, «չմաշել» այդքան կարևոր բառերը: Բառերը մեծ ու միաժամանակ պարզ հերոսների մասին:

Քրիստոնեական ժողովրդների պատմության մեջ երկու մարտական Հարություն է եղել: Երկուսն էլ մայիսի 9-ին: «Մահով մահն արհամարելով» մեր հայրերը, պապերն ու նախապապերը կյանք տվեցին՝ որքան հնարավոր է հեռու վանելով անմարդկային չարիքը հարազատ տներից:Երկու պատերազմներն էլ դաժան էին ու չարանենգ: Հակառակորդների բանակները լավ զինված էին, ամեն ինչով ապահովված ու կատաղի շների պես հարձակվում էին խաղաղ բնակչության վրա: Իրենք իրենց երևի անպարտելի էին համարում, իսկ բռնությունը կանանց ու երեխաների հանդեպ, անպատիժ զբաղմունք:

Զուր էին այդպես կարծում:

1992 թվականի մայիսին Աստված հայերի հետ էր: Ուղղակի առանց Նրա օգնության մարդկանց համար ուժերից վեր են կամքի դրսևորման նման հրաշքները:

Ամեն անգամ Շուշի այցելելիս ես մոմ եմ վառում Սպիտակ եկեղեցում՝ չմտահոգվելով աստվածաբանական տարբերություններով: Այստեղ դրանք անտեղի են:

Շնորհավոր Հաղթանակի տոնը, եղբայրներ:

Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկով