28 նոյեմբերի 2014 - 15:59 AMT
ՀՈԴՎԱԾ
«Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ում
Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ այցելուների կենտրոնը PAN Photo Agency-ի հետ համատեղ գործարկում են «Կադրային փոփոխություններ» նախագիծը

«Կադրային փոփոխություններ» նախագծի նպատակն է համեմատել արտեֆակտների պատկերներն ու թանգարանի հիմնական ցուցադրության նմուշները, որոնք արվել են երկու տարբեր ֆորմատով: Այդպիսով, «Կադրային փոփոխություններ»-ը 20-ից ավելի կոլաժից բաղկացած շարք է, որոնցից յուրաքանչյուրը սև ու սպիկատ (ժապավենային) և գունավոր (թվային) տեսախցիկներով արված լուսանկարների համադրություն է:

Նախագծի հեղինակների համոզմամբ, մեկ ուրվագծված տարածության մեջ տարբեր ֆորմատի լուսանկարների համադրությունն ավելին է, քան պարզապես երկու պատկերների իմաստների գումարը: Յուրաքանչյուր կոլաժը փոքրիկ պատմություն է, որտեղ տեսախցիկը ոչ միայն ակնթարթը ֆիքսող, այլև բեկման անկյունը որոշող սարք է: Նման մոտեցումն ընդգծում է ARARAT-ի՝ անժամանակավրեպ լինելն ու դրա արտաքին տեսքի էվոլյուցիան:

Լուսանկարներն արվել են Hasselblad 500C և Fujifilm X100s տեսախցիկներով:Կոլաժները կհրապարակվեն ԱՐԱՐԱՏ-ի՝ ARARAT Museum ֆեյսբուքյան էջում և կուղեկցվեն փոքր տեքստային մեկնաբանություններով: