Սակայն, վերջերս հայտնի դարձավ, որ սպորտը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև գեների վրա: Այսպիսի եզրակացության է եկել Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի հետազոտողների խումբը:
Ըստ հետազոտության ղեկավար Մալե Լինդհոլմի, ֆիզկուլտուրայով սիստեմատիկ զբաղվելն առաջին հերթին հանգեցնում է գեների գործառույթների փոփոխության` այսպես կոչված էպիգենետիկ փոփոխությունների: Արդյունքում ակտիվանում են որոշակի գեներ, մյուսները, հակառակը` պասիվ են դառնում:
Էպիգենետիկ փոփոխությունները հանգեցնում են ԴՆԹ-ի մեթիլավորման: Դա ածխածնի 1 ատոմից և ջրածնի 3 ատոմից բաղկացած մեթիլային խմբի միացությունն է ԴՆԹ մոլեկուլի հետ: Առողջ ապրելակերպը չի կարող փոխել գենետիկ ինֆորմացիայի պարունակությունը, սակայն կարղ է ակտիվացնել կամ ապակտիվացնել որոշակի գեներ: Այլ կերպ ասած, այդ գործընթացն ազդում է գեների աշխատանքի վրա` այսպես կողչված էքսպրեսիայի (ակտիվության) վրա:
Մեթիլային խմբերը կարող են ինչպես միանալ, այնպես էլ անջատվել` գեները առավել կամ պակաս արձագանքող դարձնելով մարմնի կենսաքիմիական ազդանշաններին: Իսկ երբ գեներն ակտիվ են, նրանք սպիտակուց են սինթեզում, ինչն այս կամ այն ֆիզիոլոգիական ռեակցիան է առաջացնում ամբողջ օրգանիզմում:
Շվեդիայի գիտնականներին հաջողվել է հասկանալ, թե ինչպես են կապված ֆիզկուլտուրան և մեթիլավորումը: Փորձին մասնակցել է 23 երիտասարդ` տղամարդիկ և կանայք, որոնց հանձնարարվել էր 3 ամիս շարունակ մարզել հեծանիվ մարզասարքի վրա միայն մեկ ոտքը: Մարզումների նման սպեցիֆիկ սխեմա էր կիրառվել, քանի որ 2 ոտքն ամեն դեպքում կազդեր մեթիլավորման սխեմայի վրա հետազոտության սուբյեկտների ապրելակերպի հաշվին, այն դեպքում, երբ պեդալները գործի դնող միայն մեկ ոտքը ցույց է տալիս հենց այն փոփոխությունները, որոնք կապված են վարժությունների հետ, ասվում է հետազոտության մեջ:
Էքսպերիմենտի մասնակիցներին հետազոտել են մարզումներից առաջ և 3 ամիս անց: Հետազոտման արդյունքները ցույց տվեցին, որ մկանային բջիջների գեների 5 հազար հատվածում մեթիլավորման սխեմաները բարելավվել են: Ակտիվացել է սպիտակուցի սինթեզումը, փոխվել է մետաբոլիզմը, էներգետիկ բալանսը, նվազել են բորբոքային երևույթները մկաններում: Այդպիսով մարդիկ ավելի առողջ են դարձել: