2007-ին Պուլիցերյան մրցանակին է արժանացել ֆոտոլրագրող Ռենե Սի Բայերը Mother's Journey ֆոտոշարքի համար, որը միայնակ մոր՝ Սինդիի, և նրա աչքի առաջ մահացող որդու տոկունության պատմությունն է, որոնք պարտվում են քաղցկեղի դեմ պայքարում:
© Renée C. Byer
Ռենեի լուսանկարներում 11-ամյա Դերեկ Մեդսենի պայքարն է քաղցկեղի դեմ:
Կարծիք կա, որ ըստ հեղինակի մտահղացման, դա պետք է ֆոտոշարք լիներ վիշտը, ցավն ու սարսափելի հիվանդությունը հաղթահարելու մասին: Սակայն Դերեկի ախտորոշումը մահացու է:
© Renée C. Byer
Լուսանկարների շարքում Դերեկն ու նրա մայրը չեն ուզում հավատալ ճակատագրական ախտորոշմանն ու օրեցօր շարունակում են պայքարը: Սինդին զրկվում է աշխատանքից՝ նա ամեն օր որդու հետ է անցկացնում: Նա իր մեջ ապրելու ուժ է գտնում և երջանիկ է դարձնում Դերեկի վերջին ամիսները: Ֆոտոշարքի բոլոր լուսանկարներում նրանք միասին են: Սինդին խաղում է որդու հետ, սովորեցնում է մեքենա վարել, զբոսնում է հետը: 2006-ի մայիսին Դերեկը մահանում է մոր աչքի առաջ:
© Renée C. Byer
Ռենե Սի Բաերի շոկ առաջացնող ֆոտոշարքը փոխանցում է այդ ամբողջ սերը, ցավը, ողբերգությունը, կյանքի համար պայքարը: Վերջին լուսանկարում Դերեկի հուղարկավորությունն է, մայրը տանում է որդու դագաղը: Չնայած լուսանկարները Պուլիցերյան մրցանակի են արաժանացել և ճանաչում ստացել, եղան մարդիկ, որոնք դատապարտեցին Բաերին՝ մեղադրելով լրագրողական էթիկան խախտելու մեջ. որքանո՞վ էր ճիշտ երեխայի մահն ու նրա հուղարկավորությունն ի ցույց դնելը:
© Renée C. Byer
«Ինձ չի թվում, թե այստեղ շահարկում կա: Այդ շարքն առաջին հերթին երեխայի հանդեպ մայրական սիրո մասին է և այն պայքարի, որը նրանք միասին մղում են հիվանդության դեմ: Ընդ որում, դատելով լուսանկարներից, դրանք արվել են մոր համաձայնությամբ, ուստի այստեղ, ըստ իս, էթիկայի տեսակետից լուսանկարիչը չի անցել թույլատրելիի սահմանը: Պետք է նայել ոչ միայն պատկերին, այլ նաև համատեքստը հաշվի առնել՝ թե ինչ հետևանքներ այն կարող էր ունենալ: Հաճախ, այդպիսի ֆոտոշարքերի հրապարակումից հետո մարդիկ սկսում են այլ կերպ իրենց պահել, օրինակ, ծնողներն ավելի ուշադիր են դառնում երեխաների, նրանց առողջության նկատմամբ: Ֆոտոշարքը շատ դաժան է, անողոք և, ցավոք, վատ վերջաբանով: Բայց այն, որ այդպիսի ֆոտոշարք է արվել, ես չեմ դատապարտում»,- այսպիսի կարծիք է հայտնել Լոմոնոսովի անվան ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լուսանկաչության ամբիոնի վարիչ Օլեգ Բակուլինը:
© Renée C. Byer
Սի Բայերի լուսանկարներն անկեղծ են ու անզիջում և ցույց են տալիս մոր և որդու կյանքն այնպիսին, ինչպես որ կա: