2007-ին Բիրմայում (այժմ Մյանմա) Քրքումե հեղափոխություն սկսվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 15-ին կառավարությունը չեղյալ համարեց վառելիքի սուբսիդավորումը: Այդ որոշման հետևանքով բենզինի և դիզվառելիքի գներն աճեցին 66%-ով, իսկ բնական գազինը՝ 500%-ով: Զգալիորեն աճեցին նաև սննդամթերքի գներն ու ուղևորավարձը:
Բողոքների մեկնարկից ի վեր քաղաքի փողոցներով 15.000 վանական անցավ՝ պահանջելով ռազմականացված կառավարության հրաժարականը: 2007-ի սեպտեմբերի 26-ին բանակը սկսեց դաժանորեն ճնշել բողոքները՝ հարձակումներ եղան տաճարների վրա, վանականներ ձերբակալվեցին:
©Ադրիս Լատիֆ
2008-ին Ադրիս Լատիֆը Reuters-ից Պուլիցերյան մրցանակի արժանացավ մահացու վիրավորում ստացած ճապոնացի օպերատոր Կենձի Նագայայի լուսանկարի համար, որին գնդակահարել էին իր պարտականությունները կատարելիս:
Կենձին լուսաբանում էր բողոքի ցույցերը Յանգոնում՝ Մյանմայի մայրաքաղաքում, երբ հայտնվեցին կառավարական զորքերն ու կրակ բացեցին մարդկանց ուղղությամբ: Նույնիսկ վիրավորվելով, Կենձին շարունակում էր նկարահանել: Հաջորդ լուսանկարում նա արդեն մահացած է ՝ տեսախցիկը ձեռքին: Ավելի ուշ տեսախցիկով նկարահանված նյութից երևում է, որ զինվորը հրել է Կենձիին, նրան գետնին տապալելով, որից հետո կրակել է օպերատորի վրա մոտիկ տարածությունից: Սկզբում ենթադրվում էր, որ նրան պատահական փամփուշտ է դիպել:
© Ադրիս Լատիֆ
Բողոքը գլխավորեցին ուսանողներն ու ընդդիմությունը, այդ թվում կանայք: Անցկացվում էին խաղաղ դիմադրության արշավներ: Սկզբից ռեժիմը շատ արագ արձագանքեց՝ տասնյակ մարդիկ ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Սեպտեմբերի 18-ից բողոքներին միացան հազարավոր բուդդայական վանականներ: Կառավարական ուժերը նրանց ևս դաժանաբար ցրեցին սեպտեմբերի 26-ին: Արդյունքում բողոքները ճնշվեցին, սակայն հանգեցրին մի շարք բարեփոխումների և նոր կառավարության ձևավորման: Բողոքի ցույցերը քրքումե հեղափոխություն կոչվեցին շարժումը գլխավորած բուդդայական վանականների հանդերձանքի գույնի շնորհիվ: