Ամփոփելով տարին՝ PanARMENIAN.Net –ը հավաքել է 2018-ի ընթացքում հնչած ամենահետաքրքիր ու փայլուն մտքերը, որոնք քննարկումների առարկա են դարձել համացանցում, «ծնել» բազմաթիվ մեմեր ու կատակներ և իրենց տեղը գտել մարդկանց բառապաշարում՝ ստանալով նոր իմաստներ:
Տարին սկսեց նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, իր անկեղծ ոճով պատմելով «կոմունիստների ժամանակներից» և որդիների «բիզնեսային երևույթներից»:
2018-ի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ չէր պատկերացնում, որ «երկրում իրավիճակ կփոխվի», և վստահորեն ասում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ու շարունակելու է ղեկավարել կառույցը:
Տարվա ամենաքննարկված իրադարձություններից էր Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստը, երբ «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերը լցրեցին: Այդ ժամանակ հատկապես քննարկվեց ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանի կողմից կոյուղաջուրը գետնին թափած Մարինա Խաչատրյանին դահլիճից դուրս շպրտելու փաստը: Չնայած ինքը՝ Վարդանյանը համարում էր, որ ջենթլմենական քայլ է արել՝ օգնելով Խաչատրյանին «դուրս գալ դահլիճից»:
Որոշ ժամանակ անց Գոռ Վարդանյանը նաև այլ պարզաբանումներ է արել դեպքի առնչությամբ.
Դեպքն այնքան արտառոց էր, որ արձագանքել էին նույնիսկ ամենաքիչ խոսող քաղգործիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Արտահայտվել էր նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Տարվա ամենաքննարկված ու նշանակալից իրադարձությունը թավշյա հեղափոխությունն էր, որից հայությանը մնաց ոչ միայն նոր կառավարություն, այլև բազմաթիվ զվարժալի պատմություններ, աֆորիզմներ ու մեմեր:
Այսպես, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքներին երբեմն շնչելու օդ չէր լինում, ինչի հետևանքով շատ հաճախ վատանում էր ամբոխի մեջ կանգնած մարդկանց ինքնազգացողությունը, և այդ մասին հայտնում էին Նիկոլ Փաշինյանին: Նա էլ, իր հերթին, հայտարարում էր այդ մասին: Այժմ այս արտահայտությունն օգտագործվում է տարբեր իրավիճակներում:
Այդ օրերի ԱԺ նիստերն ամենադիտվածն էին ՀՀ պատմության մեջ:
Ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ տեղի ունեցավ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որն ավարտվեց շատ արագ, բայց Փաշինյանը հասցրեց իր միտքը տեղ հասցնել:
Իսկ դրա հաջորդ օրը տեղի ունեցավ մի անսպասելի, իսկ ոմանց համար՝ գուցե սպասելի իրադարձություն. ՀՀ երրորդ նախագահ և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
Հանրահավաքներին մասնակցած մարդկանց քանակի և Հանրապետության հրապարակի տարողունակության մասին Գալուստ Սահակյանն ուներ իր պատկերացումները:
Կարճ՝ այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընդհատել չի կարելի, նույնիսկ եթե դա անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո նշանակվեցին նախարարները, հասարակության լայն շերտերում շատերի հետաքրքրությունը շարժեց Լիլիթ Մակունցը, որին քչերն էին ճանաչում:
Գագիկ Ծառուկյանը՝ մենաշնորհի մասին.
Լքելու և հեռանալու մասին.
Իսկ որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն սկսեց խուզարկումներ անցկացնել մի քանի հայտնի քաղաքական գործիչների տներում՝ երբեմն ներխուժելով, բայց երբեք չմոռանալով քաղաքավարության մասին:
Իսկ «քաղաքավարի ներխուժումից» 4 օր անց Մովսիսյանը ցանկություն հայտնեց «օրինական կյանքով» ապրելու:
Այնուհետև եկավ հուլիսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանք առաջադրվեց:
Չուշացավ նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի արձագանքը:
Օգոստոսի 29-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի անգլերենի գիտելիքներն էր ստուգում՝ առաջարկելով նրան կրկնել հայերեն հնչեցրած հարցն օտար լեզվով:
Իսկ սա Երևանի ավագանու ընտրություններից առաջ նախկին դերասան և ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից՝ «սևերի և սպիտակների երանգների» մասին:
Այս տարի շատ քննարկվեց նաև ԼԳԲՏ թեման:
«Ասֆալտին փռելու» և դրանից հաճույք չստանալու մասին․
Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել վերջին ամիսների ընթացքում, մեծ մասը՝ արտասահմանյան լրատվականներին, հիմնականում՝ ռուսական: Հասցրել է նաև մի քիչ սպառնալ Նիկոլ Փաշինյանին:
Մի քիչ՝ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջևքիմիայի մասին:
ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի համար թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր:
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը տարվա հաջորդ հետաքրքիր և մեմերով լեցուն իրադարձությունն էր: Հիշարժան է հատկապես Անգլիայից ժամանած լորդերի և լորդուհիների փաստը:
Մի քիչ «խառը բաների» մասին՝ Գագիկ Ծառուկյանի կողմից:
Իսկ տարվա ամենա-ամենա աֆորիզմ կարելի է հռչակել մեծ բանավեճի ընթացքում ԲՀԿ առաջնորդի կողմից Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունը:
Անկախ սոցցանցերում օգտատերերի բողոքներից Երևանում երթևեկության անմխիթար վիճակի մասին, ոստիկանությունից հայտնում են, որ «վերահսկում են իրավիճակը»: