Անդրանիկ Հակոբյանը PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին պատասխանեց իր ընտանիքի հետ Ծաղկաձորում առավոտյան մարզվելուց և զբոսանք անցկացնելուց հետո: Նա, ինչպես միշտ, շատ անկեղծ էր և ուրախ:
Բռնցքամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Երբ 2001 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն:
Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այդքան էլ չէ:
Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Շատ վաղուց, մոտ 6-7 տարի առաջ:
Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
800 դրամ:
Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո, կծու չիփսեր:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Որ կողքիններին չնայեն (ծիծաղում է):
Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
Չգիտեմ:
Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Որ ասում են պատրաստ կլինեն 5 րոպեից, բայց մոտ կես ժամ ստիպված ես լինում սպասել:
Ի՞նչ տարբերություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Անգլիացիները շատ պպարտաճանաչ են են, ինչը չես ասի հայերի մասին:
Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
«32 ատամ»:
Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
2008 թվականին Պեկինի խաղերում:
Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Ես շատ եմ սիրում ակտիվ հանգիստ:
Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին», աղջիկս էլ է սիրում, միասին նայում ենք:
Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Երկար ժամանակ է հավաքի եմ ու չեմ տեսել:
Երբեմն ես կարոտում եմ…
Ընտանիքիս:
Երբ ես փոքր էի, երազում էի…
Դառնալ աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Իմ անունը դրել են Անդրանիկ, որովհետև…
Պապիկիս անունն է:
Ես սիրում եմ գումար ծախսել…
Խնջույքների ու նվերների վրա:
Ինձ խենթացրել է…
Վատիկանի ճարտարապետությունը:
Բոլորից համեղ պատրաստում է ….
Կինս: