PanARMENIAN.Net-ի բլից հարցերի ժամանակ Միքայել Քոլոյանը խոսեց շատ կենտրոնացած ու տվեց արագ պատասխաններ,կարևորելով յուրաքանչյուր վայրկյանը, ինչպես իր մարզաձևում:
Լողի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Առաջին մրցմանս հետ է կապված, որը տեղի է ունեցել 1998 թվականին Մոսկվայում Համաշխարհային պատանեկան խաղերի ժամանակ:
Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Հա:
Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Մինչև Ծաղկաձորում հավաքի գալը:
Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
600 դրամ:
Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Ոչ այդքան:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Չգիտեմ:
Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Շատ բաներ կան:
Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չունեն:
Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Դժվարանում եմ մտաբերել:
Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինի:
Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Քնել:
Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին»:
Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Ուշադրություն չեմ դարձրել:
Երբ ես փոքր էի, երազում էի…
Օլիմպիադայի մասնակցել:
Իմ անունը դրել են Միքայել, որովհետև…
Պապիկիս անունն է:
Ես սիրում եմ գումար ծախսել…
Սիրում եմ (ծիծաղում է):
Ինձ խենթացնում է, երբ ….
Մարդիկ չեն ընդունում իրենց սխալը:
Բոլորից համեղ պատրաստում է ….
Մայրիկս: