22 մարտի 2012 - 21:54 AMT
7-րդ ընտրատարածքում կպայքարեն Սամվել Ալեքսանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը

7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ պայքար է սպասվում: Պատգամավորական աթոռի համար կպայքարեն ամենախոշոր հայ օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրանցից բացի այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև անկուսակցական Վարդան Վարդանյանն ու Տիգրան Գրիգորյանը:

Հետաքրքիր մրցակցություն է սպասվում նաև թիվ 1 ընտրատարածքում, որտեղ միմյանց հետ կմրցեն իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: